«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում երեկ գիտական լսումների օր էր։ Այս անգամ քննարկման թեման ստամոքսաղիքային արյունահոսություններն էին, բանախոսները՝ վիրաբույժ Հայկ Սաֆարյանը և Էնդոսկոպիայի կլինիկայի ղեկավար Կարեն Մանուկյանը։
Ստամոքսաղիքային արյունահոսությունների դեպքերը բավականին արդիական են և տարածված, ուստի՝ թեմայի հրատապությամբ պայմանավորված երեկ բուռն քննարկումներ և հարցերի տարափ էր։
Հարցադրումները բազմազան էին. ինչպես են համագործակցում վիրաբույժները, էնդոսկոպիստներըլ գաստրոէնտերոլոգները և ռեանիմատոլոգները, ինչպես է իրականացվում ստամոքսաղիքային արյունահոսություններով բուժառուների բժշկական սպասարկման մենեջմենթը:
Այս և այլ հարցերի շուրջ ծավալվեց բուռն քննարկում, մասնակիցները հարցեր ուղղեցին բանախոսներին:
Անդրադարձ կատարվեց կոնկրետ դեպքերի, միջազգային ուղեցույցներին և Հայաստանում գործող գործելակարգերին։
.png)